«Կռիլյա Սովետովը» իր պաշտոնական «Թվիթերում» հայտարարել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության 22-րդ տուրի՝ «Տամբովի» հետ խաղի ճակատագրի մասին:
Խաղի ընթացքում Սամարան ներկայացնող թիմի կազմում 4 հեռացում է եղել: Տանտերերի կազմում էլ մեկ ֆուտբոլիստ է հեռացվել խաղադաշտից:
Հանդիպման գլխավոր մրցավարի որոշմամբ խաղը դադարեցվել էր 82-րդ րոպեին՝ 1-1 հաշվի պայմաններում: Այդուհանդերձ, մրցավարը խախտել է կանոնակարգը, քանի որ «Կռիլյա Սովետովի» կազմում 7 ֆուտբոլիստից պակաս չի մնացել դաշտում:
Կարգապահական կոմիտեի որոշմամբ թիմերը կվերախաղարկեն հանդիպումը, բայց՝ 83-րդ րոպեից: Հանդիպման անցկացման օրը հայտնի կդառնա ավելի ուշ: