Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին խաղացող Ժերոմ Ռոտենը կիսվել է այս մրցաշրջանում փարիզյան գրանդի՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունների մասին իր կարծիքով։
«ՊՍԺ-ն կարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ, երկրպագուները սպասում էին սրան։ Բայց ապագայում ամեն ինչ կախված կլինի մրցակցից։ Եթե վիճակահանությունը հաջող անցնի, ապա Էնրիկեի թիմն ավելի առաջ կգնա և կարող է պայքարել մրցաշարում հաղթանակի համար։
ՊՍԺ-ն այս պահին Եվրոպայի լավագույն թիմը չէ։ Կան ակումբներ, որոնք ավելի ուժեղ են։ Դրանք են՝ «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան» և «Ինտերը»:
ՊՍԺ-ն ավելի թույլ է, քան այս թիմերը՝ չնայած Մբապեի ներկայությանը»,- Ռոտենի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։