Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գոլային փոխանցում է կատարել «Լայպցիգի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (1-1):
Բրիտանացի կիսապաշտպանն արդյունավետ է եղել Չեմպիոնների լիգայում նոր ակումբի կազմում առաջին վեց հանդիպումներից յուրաքանչյուրում՝ 4 գոլ և 4 գոլային փոխանցում։
Այս ցուցանիշով նա դարձավ չորրորդ ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։
Բելինգհեմը կրկնել է Արտյոմ Ձյուբայի (2015/16 մրցաշրջանում), Կիլիան Մբապեի (2017/18 մրցաշրջանում) և Սեբաստյան Ալերի (2021/22 մրցաշրջանում) ցուցանիշը: