Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լայպցիգի» հետ ոչ-ոքին (1-1).
«Լայպցիգը» լավ էր խաղում, շատ լավ էր պաշտպանվում ու լավ հակագրոհներ անցկացնում: Գիտեինք, որ մրցակիցը կարող է վտանգավոր լինել։
Մինչև որոշակի պահ մենք տիրում էինք գնդակին, բայց հետո հարձակման ժամանակ քիչ խաղացողներ կային, որպեսզի վտանգավոր գրոհ ստեղծեին։ Արդյունքը մի բան է, իսկ թե ինչպես ես խաղում՝ մեկ այլ բան:
Ընդմիջմանը մենք գոհ էինք արդյունքից, բայց ոչ մեր խաղից: Երկրորդ խաղակեսը մի փոքր ավելի լավ ստացվեց, բայց դեռ բավարար չէր։ Մենք այնքան էլ լավ չգործեցինք, բայց ի վերջո դուրս եկանք քառորդ եզրափակիչ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։