«Բարսելոնայի» կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգը և Պեդրին վնասվածքներից հետո խաղադաշտ կվերադառնան 2024 թվականի ապրիլից ոչ շուտ: Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Դե Յոնգը բացակայելու է մոտ մեկ ամիս, և նրա մոտ ախտորոշվել է կոճի սալջարդ։ Պեդրին ազդրի հետ կապված խնդիրներ ունի և խաղադաշտ չի վերադառնա մինչև ապրիլ։
ESPN-ը հայտնում է, որ Պեդրին երկուշաբթի սկսել է իր վերականգնողական աշխատանքները՝ նպատակ ունենալով վերադառնալ լավագույն մարզավիճակին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Ատլետիկի» հետ խաղի (0:0) առաջին խաղակեսում երկու ֆուտբոլիստներն էլ լքել են խաղադաշտը։
«Բարսելոնան» 58 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: «Աթլետիկն» իր հերթին 50 միավորով հինգերորդ տեղում է։
























































