«Աթլետիկը» հայտարարել է «Բրագայի» վինգեր Ալվարո Ջալոյի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին։ 24-ամյա իսպանացին բասկյան թիմին կմիանա 2024 թվականի ամռանը։
Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Բիլբաոն ներկայացնող ակումբը «Բրագային» վճարել է 15 միլիոն եվրո և 5 միլիոն բոնուսներ։
Այս մրցաշրջանում Ջալոն պորտուգալական ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։
























































