«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Լա լիգայի 27-րդ տուրի «Աթլետիկի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքիի (0:0) մասին։
«Մենք ցանկանում էինք հաղթել, բայց չստացվեց։ Բիլբաոյում միշտ էլ շատ դժվար է խաղալ: Մրցակիցը փորձեց ճնշում գործադրել, բայց միևնույն ժամանակ թույլ տվեց մեզ խաղալ։ Մենք դիմակայեցինք գրոհներին, բայց առջևում խնդիրներ ունեինք»,- խաղացողի խոսքն է մեջբերել Marca-ն։
27 տուրից հետո «Բարսելոնան» վաստակեց 58 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ռեալին» զիջելով 8 միավորով։ «Աթլետիկը» 5-րդ տեղում է;
























































