«Ինտերը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրի ծառայություններով: Այդ մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։
Միլանցիները ցանկանում են, որ կատալոնացիները նրան ընդգրկեն հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային գործարքում: Հաղորդվում է, որ իտալական ակումբի մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հետաքրքրված թիմ հրավիրել Արթուրին:
Սակայն, հավելենք, որ Լոնդոնի «Չելսին» միացել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի համար մղվող տրանսֆերային պայքարին և ամեն ինչ կարող է դասավորվել այլ կերպ։