«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել կատալոնական ակումբից հեռանալու որոշումը։
«Այսօր ոչինչ չի փոխվել։ Մենք քայլ առ քայլ գնում ենք՝ պատրաստվելով «Ատլետիկի» հետ խաղին։ Այսօրվա դրությամբ փոփոխություններ չկան»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Չավին հունվարին հայտարարել, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»: 26 տուրից հետո կատալոնացիները 57 միավորով երրորդն են Իսպանիայի առաջնությունում։
























































