Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (2-2) մրցավարական սկանդալը։
«Ի՞նչ կարող եմ ասել… ասելու շատ բան չկա.․․ Աննախադեպ բան տեղի ունեցավ։
Անդրադարձից հետո մենք տիրեցինք գնդակին, և կարծում եմ, որ խաղը պետք է ավարտվեր, երբ գնդակը ստանային մրցակցի ֆուտբոլիստները»,- Անչելոտիի խոսքերը մեջբերել է Madrid Universal-ը։
90+9-րդ րոպեին մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գոլ խփեց, սակայն մրցավար Խեսուս Գիլ Մանսանոն չգրանցեց այն՝ Վալենսիայի տուգանային հրապարակ կատարած փոխանցման ժամանակ մի քանի վայրկյան առաջ սուլելով խաղը ավարտելու սուլիչը։ Այդ դրվագից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները շտապել են վիճել մրցավարի հետ։ Արդյունքում Մանսանոն կարմիր քարտ է ցույց տվել Ջուդ Բելինգհեմին։