Լա Լիգայի 27-րդ տուրի «Ռեալ»-«Վալենսիա» (2:2) հանդիպման մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն մեկնաբանել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի սկանդալային հեռացումը։
«99-րդ րոպեին խաղացող Ջուդ Բելինգհեմը հեռացվեց խաղադաշտից հետևյալ պատճառով. խաղի ավարտից հետո, դեռ խաղադաշտում, նա ագրեսիվ կերպով վազեց դեպի ինձ և մի քանի անգամ կրկնելով բղավեց արտահայտությունը՝ սա անիծյալ գոլ էր»,- մեջբերում է Մանսանոյին Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ անգլիացի կիսապաշտպանը կարմիր քարտ էր ստացել «Վալենսիայի» հետ խաղում եզրափակիչ սուլիչից հետո մրցավարի հետ վիճաբանության համար։
90+9-րդ րոպեին մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գոլ խփեց, սակայն մրցավար Խեսուս Գիլ Մանսանոն չգրանցեց այն՝ Վալենսիայի տուգանային հրապարակ կատարած փոխանցման ժամանակ մի քանի վայրկյան առաջ սուլելով խաղը ավարտելու սուլիչը։
Այդ դրվագից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները շտապել են վիճել մրցավարի հետ։ Արդյունքում Մանսանոն կարմիր քարտ է ցույց տվել Ջուդ Բելինգհեմին։