«Բարսելոնան» պատրաստվում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել եզրային հարձակվող Ռաֆինյայից և պաշտպան Ժյուլ Կունդեից: Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Լյուիս Միգելսանզը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները Ռաֆինյայի ու Կունդեի համար մեծ գումարներ են ակնկալում վաստակել։
Ղեկավարությունն ակնկալում է, որ այս երկու վաճառքները զգալիորեն կբարելավեն ակումբի ֆինանսական վիճակը: