Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Կանադայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի հնարավոր տրանսֆերի մասին։
«Այժմ մենք մեր տրամադրության տակ ունենք երկու հուսալի ձախ պաշտպաններ: «Ռեալի» ֆուտբոլիստները լավ են գործում այս դիրքում»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Դևիսի տեղափոխությունը «արքայական» ակումբ կարող է ձևակերպվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Մյունխենյան գրանդը ցանկանում է ֆուտբոլիստի տրանսֆերի համար ստանալ 70 միլիոն եվրո՝ չնայած մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագրին։