«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այն մասին, թե ինչպես է նա տեսնում ակումբի ապագան հինգ տարի անց։
«Մարզադաշտը կկառուցվի, մենք կվայելենք աշխարհի լավագույն մարզադաշտը, որը կդառնա ճարտարապետության մարգարիտ։ Ես տեսնում եմ հաջողություններ, բազմաթիվ մարզական հաջողություններ։
Մենք միշտ պայքարում ենք հաղթանակի համար։ Ես տեսնում եմ հիանալի «Բարսելոնա», որը փայլուն է և ուրախացնում է շատերին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» 57 միավորով այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
























































