Մադրիդի «Ռեալը» բանավոր համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ այժմ իրադարձությունների զարգացման երկու տարբերակ կա՝ Դևիսը կա՛մ այս ամառ կտեղափոխվի «Ռեալ», կա՛մ մադրիդիստ կդառնա մեկ տարուց, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Ինքը՝ ֆուտբոլիստը, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական որոշ ակումբներ և «Բարսելոնան», ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։
Այս մրցաշրջանում Ալֆոնսոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը: Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։