Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան (SAFF) հետաքննություն է սկսել «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված միջադեպի առնչությամբ, ով Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայի 21-րդ տուրի խաղից հետո (3:2) անպարկեշտ ժեստ է արել «Ալ-Շաբաբի» երկրպագուներին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Asharq al-Awsat թերթին։
Նշենք, որ սա Ռոնալդուի մասնակցությամբ առաջին նման միջադեպը չէ Սաուդյան Արաբիայում։ Անցյալ ապրիլին նա նաև անպարկեշտ ժեստ է արել՝ «Ալ-Հիլալից» 0-2 հաշվով կրած պարտությունից հետո: Իսկ այս ամիս ավելի վաղ Կրիշտիանուն վերցրել էր տրիբունայից իրեն նետված «Ալ-Հիլալի» շարֆը, այն մտցրել է իր շորտի մեջ և այնուհետև նետել տրիբունա: Դա տեղի է ունեցել «Ալ-Նասրից» «Ալ-Հիլալի» հետ ընկերական խաղում կրած պարտությունից հետո (0:2):
Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 22 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ունի նաև երեք խաղ և չորս գոլ Արաբական Չեմպիոնների ակումբային գավաթում։ Բացի այդ, ԱՖԿ Չեմպիոնների լիգայի վեց խաղում նա խփել է հինգ գոլ։ Ընդհանուր առմամբ Ռոնալդուն 2023 թվականին խփել է 54 գոլ՝ դառնալով տարվա լավագույն ռմբարկուն։
























































