MLS-ի հերթական տուրում «Լոս Անջելես Գելաքսին» սեփական հարկի տակ ընդունել է «Ինտեր Մայամիին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
75-րդ րոպեին տանտերերի սերբ հարձակվող Դեյան Յովելիչը բացել է խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հավասարեցրել է հաշիվը՝ ձևակերպելով հանդիպման վերջնարդյունքը։
Նշենք, որ հանդիպման 12-րդ րոպեին «Լոս Անջելես Գելաքսիի» իսպանացի կիսապաշտպան Ռիկի Պուիգը չի իրացրել 11-մետրանոցը։ 88-րդ րոպեին երկու դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվել է տանտերերի կիսապաշտպան Մարկո Դելգադոն։
Այս պահին MLS-ում երկու հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» չորս միավորով առաջին տեղում է Արևելյան կոնֆերենցիայում։ «Լոս Անջելես Գելաքսիի» համար այս հանդիպումն առաջինն էր մրցաշարում։
























































