Գործակալ Պինի Զահավին, որը ներկայացնում է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի շահերը, ներկա է գտնվել Լա լիգայի 26-րդ տուրի «Բարսելոնա»-«Խետաֆե» հանդիպմանը (4:0)։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ֆլիկը համարվում է «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ դառնալու գլխավոր հավակնորդը։ Այս մրցաշրջանի ավարտից հետո Չավին կհեռանա զբաղեցրած պաշտոնից։
Աղբյուրի համաձայն՝ Զահավին հիանալի հարաբերություններ ունի «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Նրանց ջերմ հարաբերությունների շնորհիվ 2022 թվականին իրականացվեց հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխությունը Մյունխենի «Բավարիայից» կատալոնական թիմ։
Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել նաև այն մասին, որ գերմանացի մասնագետը սկսել է իսպաներեն սովորել։
























































