«Արգենտինիոս Խունիորսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Ռեդոնդոն պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
21-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆեդերիկո Ռեդոնդոն Արգենտինայի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ֆերնանդո Ռեդոնդոյի որդին է։
Նախորդ մրցաշրջանում Ռեդոնդոն անցկացրել է 58 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































