Լոնդոնի «Չելսին» միացել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի համար մղվող տրանսֆերային պայքարին։
Mirror-ի տեղեկություններով՝ «Չելսին» միացել է «Մանչեսթեր Սիթիին» և «Բարսելոնային» արգենտինացի հարձակվողին գնելու համար։
Աղբյուրը տեղեկացնում է, սակայն, որ Լաուտարոյին գնելու համար լավագույն հնարավորությունն ունի «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը Մարտինեսի գնումով ցանկանում է փոխարինող ունենալ Լուիս Սուարեսի համար։
Նշվում է, որ Լաուտարոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։