Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Աուրելիեն Չուամենին կիսվել է մադրիդյան ակումբում խաղալու վերաբերյալ իր հույզերով, ինչպես նաև խոսել է իր առաջին մրցաշրջանի մասին՝ որպես Լոս Բլանկոսի խաղացող։
««Ռեալում» դու խաղում ես աշխարհի ամենամեծ ակումբում։ Ակնկալիքները միշտ մեծ կլինեն, և պետք է արդարացնես դրանք։ Ուր էլ որ գնաս, զգում ես այն ակնկալիքները, որոնք շրջապատում են ակումբը: Այս մարզաշապիկը հագնելն ինձ համար երազանք է:
Ես շատ բան սովորեցի իմ առաջին մրցաշրջանում: Եղել են և՛ հիանալի պահեր, և՛ դժվար: Բայց սա մարդու, ֆուտբոլիստի պատմություն է»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։
























































