«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն MLS-ի կանոնավոր առաջնության` «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ խաղից հետո (2:0) մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ֆիզիկական վիճակը.
«Մեսսին ակնհայտորեն լավ է գործում, նա մոտիվացված է, և դա ինձ ուրախացնում է: Ֆիզիկապես նա իրեն լավ է զգում»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է MLS-ի պաշտոնական կայքը։
Ամերիկյան Ֆորտ Լոդերդեյլում այսօր կայացել է MLS-ի նոր կանոնավոր առաջնության «Ինտեր Մայամի»-«Ռեալ Սոլթ Լեյք» առաջին հանդիպումը և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ են դարձել հարձակվող Ռոբերտ Թեյլորը 39-րդ րոպեին, կիսապաշտպան Դիեգո Գոմեսը՝ 83-րդ րոպեին՝ Լիոնել Մեսսիի ու Լուիս Սուարեսի գոլային փոխանցումներից հետո: