«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Նապոլիի» հետ ոչ-ոքին (1-1).
«Մենք ավելի լավին էինք արժանի այս խաղում։ Մեր տակտիկան լավ աշխատեց, և մենք առաջ անցանք հաշվի մեջ:
Մեզ պակասում էր խաղը հանդարտեցնելու և նման հաշվով դժվար խաղը վերահսկելու կարողությունը: Մեր մրցակիցները գոլ խփեցին իրենց առաջին իսկ հարվածով:
Մենք պետք է պահեինք գնդակը և խաղը տեղափոխեինք մեր խաղադաշտի կեսից, բայց ընդհանուր առմամբ իմ թիմը լավ խաղ ցուցադրեց»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։