«Ռեալը» նախատեսում է ամռանը բաժանվել իր հարձակվող Լուկա Յովիչից։ Ֆուտբոլիստը ներկա պահի գտնվում է «Նապոլիի» դիտակետում, ուստի Իտալիա տեղափոխվելը ամենահավանական տարբերակն է խաղացողի համար: Այդ մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
«Յովիչի գործակալը այժմ բանակցում է նեապոլիատանական ակումբի հետ»,- գրել է Շիրան իր twitter-ում։
Այս մրցաշրջանում Յովիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 15 խաղ, խփել է 2 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: