Ռուսաստանի Գավաթի 1/4 եզրափակչի՝ Յարոսլավլի «Շիննիկի» և Եկատերինբուրգի «Ուրալի» միջև խաղն անորոշ ժամանակով հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով:
Այս մասին հայտնում է Чемпионат.com-ը:
«Խաղի անցկացման օրը հայտնի կդառնա ավելի ուշ»,- հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության հաղորդակցության բաժնի տնօրեն Կիրիլ Մելնիկովը:
«Շիննիկ»-«Ուրալ» հանդիպումը պետք է կայանար վաղը՝ մարտի 18-ին: