Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է այն լուրերը, որ թիմի հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է հեռանալ ակումբից, տեղեկացնում է Sport Bild-ը:
«Ակումբի բոլոր հաջողությունները և նվաճումները կապված են Մյուլերի անվան հետ: Այս մրցաշրջանում նա կրկին ցուցադրում է իր լավագույն որոկները:
Թոմասը ակումբի հենասյունն է: Անհնար է պատկերացնել, որ նա կարող է լքել «Բավարիան»,- ասել է Հայները:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Մյուլերը մասնակցել է 25 հանդիպման ու դարձել ՝ 6 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: