Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսն արձագանքել է ՖԻՖԱ-ի 2023 թվականի լավագույն խաղացող անվանակարգում անցկացված քվեարկության արդյունքներին։
Լավագույնի մրցանակը շնորհվել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։
«Այս անգամ նա չպետք է հաղթեր։ Կարծում եմ, որ Մեսսին վերջին 20 տարվա լավագույն ֆուտբոլիստն էր, բայց հիմա նա խաղում է «Ինտեր Մայամիում», որտեղ մեծ աղմուկ է բարձրացնում, բայց այնտեղ ոչ մի մեծ տիտղոս չի նվաճել»,- Մատեուսի խոսքն է մեջբերում Goal-ը։
ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Մեսսին առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդից և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեից։
























































