«Լիվերպուլի» երկրպագուները ցանկանում են Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Սվեն-Գորան Էրիկսոնին տեսնել որպես թիմի մարզիչ մերսիսայդցիների և հոլանդական «Այաքսի» լեգենդների հանդիպմանը, հայտնում է BBC-ն։
«Այաքսի» և «Լիվերպուլի» լեգենդների հանդիպումը կկայանա այս տարվա մարտին «Էնֆիլդում»:
Անգլիական ակումբի երկրպագուները ակցիա են ձեռնարկել՝ կոչ անելով մարզիչ նշանակել մերսիսայդցիների լեգենդների թիմի մարզիչ Սվեն-Գորան Էրիկսոնին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ միշտ երկրպագել է «Լիվերպուլին» և ցանկացել է լինել այս թիմի մարզիչը։
Անցյալ շաբաթ շվեդ մասնագետը հայտարարեց, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Շվեդ մասնագետը 75 տարեկան է։
























































