«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը ցանկանում է շարունակել ելույթները մանչեսթերյան ակումբում։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ֆուտբոլիստը տեղեկացրել է իր գործակալին, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Հիշեցնենք, որ նախկինում «Մանչեսթեր Յունայթեդը» չէր ցանկանում ակտիվացնել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը։ Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։
























































