«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Մայկա Ռիչարդսը խոսել է թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի՝ վնասվածքից հետո շարք վերադառնալու մասին։
«Երբ նման մակարդակի խաղացողը վերադառնում է խաղադաշտ, նա օգուտ է բերում իր թիմին: Կևինի վերադարձից հետո «Մանչեսթեր Սիթին» իրեն էլ ավելի վստահ կզգա։ Այս թիմն անկասելի կլինի»,- Ռիչարդսի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
Բելգիացին խաղադաշտ է վերադարձել Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում։ Մանչեսթերյան թիմը հաղթել է 3։2 հաշվով։ Այս հանդիպմանը բելգիացին դարձել գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































