«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը պատմել է, որ ձմեռային արձակուրդի ժամանակ դիտել է ԱՊԼ-ի բոլոր հանդիպումները։
Հունվարի 12-ին թիմն ընդմիջումից հետո առաջին խաղն անցկացրեց Բունդեսլիգայում՝ հաղթելով «Հոֆենհայմին» (3:0):
«Ես հիանալի ժամանակ եմ անցկացրել ընտանիքիս հետ: Սովորաբար այս օրերին իմ թիմը խաղեր է անցկացրել, բայց այս անգամ կարողացա հանգիստ դիտել Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները։ Դա զվարճալի էր, և անկեղծ ասած, արագ ընտելանում ես դրան»,- Kicker-ին ասել է Քեյնը:
2023 թվականի ամռանը Քեյնը «Տոտենհեմից» տեղափոխվել է «Բավարիա»։ Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա անգլիացին «Բավարիայի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 26 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:























































