«Տոտենհեմի» հարձակվող Տիմո Վերները նոր թիմի կազմում առաջին խաղից հետո կիսվել է տպավորություններով:
Ֆուտբոլիստը հայտնվել է «Տոտենհեմի» մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա խաղում։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ գերմանացի հարձակվողը գոլային փոխանցում կատարեց Ռոդրիգո Բենտանկուրին։
«Ես շատ ուրախ եմ վերադառնալ Պրեմիեր լիգա, ինձ դուր է գալիս խաղալ այստեղ։ Սա աշխարհի լավագույն լիգան է, հատկապես խաղի տեմպով և որակով։ Շուտով ես կկարողանամ ավելի լավ ընտելանալ իմ նոր թիմակիցներին, իսկ հետո կարծում եմ, որ ամեն ինչ ավելի լավ կընթանա։
Իհարկե, դժվար է չնյարդայնանալ, երբ «Օլդ Թրաֆորդում» նորամուտ ես նշում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, բայց ես փորձեցի վայելել դա: Հարձակման գծում խաղալիս միշտ ցանկանում ես գոլ խփել, բայց գոլային փոխանցումը նույնպես լավ է»,- ասել է Վերները Sky Sports-ին:
























































