Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը կարծում է, որ այս մրցաշրջանում «Լիվերպուլը» չի կարող ճանաչվել Պրեմիեր լիգայի չեմպիոն, եթե մրցաշարը չկայանա:
«Եթե, և սա ավելին է քան եթեն, եթե սեզոնն ավարտելու տարբերակ չկա, ապա հնարավոր չի լինի որոշել հաղթողին կամ պարտվողին:
Սա շատ դաժան է «Լիվերպուլի» համար: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ազնիվ կլինի, եթե նման հանգամանքներում նրանք տիտղոս տան»,- մեջբերում է Շիրերին Goal-ը: