«Չելսիի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է ԱՊԼ-ի 21-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» հետ հանդիպման արդյունքները։ Կապույտները սեփական հարկի տակ հաղթեցին 1։0 հաշվով։
«Առաջին խաղակեսն այն չէր, ինչ մենք պլանավորում էինք. Խաղից առաջ ինչ-որ բան տեղի ունեցավ, բայց ես չեմ պատրաստվում բացատրել, թե դա ինչ էր: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա աննշան ազդեցություն ունեցավ առաջին խաղակեսում թիմի խաղի վրա:
Բայց մենք շատ լավ սկսեցինք երկրորդ խաղակեսը։ Մենք իսկապես լավ ֆուտբոլ խաղացինք 30 րոպե և պետք է ևս մեկ-երկու գոլ խփեինք խաղն ավարտելու համար:
Թիմը լավ էր պաշտպանվում, և կարծում եմ, որ մեզ համար լավ էր, որ վերջում մի փոքր տանջվեցինք։ Իմ կարծիքով, նման խաղերն օգնում են մեզ աճել և վստահություն ստեղծել մեր աշխատանքի նկատմամբ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
























































