«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մեկնաբանել է «Նյուքասլի» հետ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղում (3-2) իր գոլն ու գոլային փոխանցումը։ Հիշեցնենք, որ Դե Բրույնեն փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին, և նրա երկու արդյունավետ գործողությունները օգնեցին «քաղաքաբնակներին» հաղթանակ տոնել 3-2 հաշվով։
«Ես կարոտել էի այս ամենը: Դա այն է, ինչ կա։ Ես լուրջ վնասվածք ունեի, և ինձ ժամանակ էր պետք։ Ինձ դուր եկավ իմ խաղը։ Կարծում եմ՝ սա ավելի շատ կամքի ուժի դրսևորում է, քան որևէ այլ բան։
Սա խենթություն էր։ Գիտեմ, որ այս պահին չեմ կարող այդպես խաղալ 90 րոպե: Առայժմ այսպիսի խաղ կարող եմ ցուցադրել մոտ 30 րոպե։
Օգո՞ւտ եմ տալիս թիմին, երբ դուրս եմ գալիս փոխարինման։ Չգիտեմ ինչ սպասել, ես երբեք նման բան չեմ ապրել: Ես իսկապես քրտնաջան աշխատեցի և ստիպված էի մի քանի բան փոխել իմ խաղում: Երբ սովոր ես անընդհատ խաղալ, շատ դժվար է ինչ-որ բան փոխել քո խաղում»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում BBC-ին:
























































