Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ 2։3 հաշով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
26-րդ րոպեին Սիլվան առաջ մղեց հյուրերին։ Մինչև ընդմիջման գնալը տանտերերը երկու գոլ խփեցին։ Իսակը հավասարեցրեց հաշիվը, իսկ Գորդոնը առաջ մղեց իր թիմին։
74-րդ րոպեին փոխարինման մտած Կևին Դե Բրույնեն հավասարեցրեց հաշիվը, իսկ 91-րդ րոպեին բելգիացու փոխանցումից հետո Բոբը հաշիվը դարձրեց 2։3։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 43 միավորով 2-րդն է։ «Նյուքասլը» 10-րդն է 29 միավորով։
























































