«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն խոստովանել է, որ իր համար հաճելի անակնկալ էր հարձակվող Տիմո Վերների հետ պայմանագիր կնքելը։
Վերները «Տոտենհեմ» է տեղափոխվել Լայպցիգից վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։ Լոնդոնյան ակումբը ամռանը կկարողանա գնել գերմանացուն 15,5 միլիոն ֆունտով:
«Երբ Յոհան Լանգը («Տոտենհեմի» տեխնիկական տնօրենը ասաց, որ հնարավորություն կա պայմանագիր կնքելու Վերների հետ, ես իսկապես շատ ուրախ էի։
Վերների տրանսֆերը հնարավորություն է, որը մեր ակումբն այնքան էլ հաճախ չի ստանում տարվա այս եղանակին»,- ավստրալացի մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վերները նախկինում հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսիի» կազմում։
























































