«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում ամենաշատ 11 մետրանոց վաստակած ֆուտբոլիստն է։
«Ֆուլհեմի» հետ այսօր կայացած խաղում 11 մետրանոց նշանակվեց այն բանից հետո, երբ Իսա Դիոպը խախտեց կանոները Ստերլինգի հետ պայքարում։ 11 մետրանոցը հստակ իրացրեց Քոուլ Պալմերը:
Ստերլինգն այս մրցաշրջանում ԱՊԼ-ում վաստակել է 3 11 մետրանոց։
Բացի այդ, Ռահիմը Պրեմիեր լիգայի ռեկորդակիրն է վաստակած 11 մետրանոցներով։ Նա 26 անգամ 11 մետրանոց է վաստակել։
























































