«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակման գծի առաջատար Էրլինգ Հոլանդի վնասվածքի մասին։
«Վնասվածքից ապաքինվելու համար ժամանակ կպահանջվի: Ակնկալում ենք, որ Էրլինգը կվերադառնա հունվարի վերջին։
Նրա ապաքինումը ի սկզբանե նախատեսվածից մի փոքր ավելի երկար տևեց»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Այս մրցաշրջանում Էրլինգը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































