«Տոտենհեմի» նորեկ Տիմո Վերները մեկնաբանել է «Լայպցիգից» անգլիական ակումբ իր տեղափոխությունը։
«Ես տեղափոխվեցի այնպիսի մեծ ակումբ, ինչպիսին «Տոտենհեմն» է, մեկ նպատակով՝ նվաճել տիտղոսներ: Այս թիմի խաղաոճն ինձ համար հիանալի է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ պայմանագիրը ներառում է վարձակալություն՝ 18-19 միլիոն եվրոյով ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ: «Տոտենհեմը» կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձը վարձակալության ժամկետի ընթացքում։
Այս մրցաշրջանում 27-ամյա գերմանացին մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































