Ավստրիացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը կարծում է, որ «Բավարիան» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան:
— «Բավարիան» կարո՞ղ է հաղթել Չեմպիոնների լիգան:
-Այո, կարծում եմ, որ դա հնարավոր է։ Շատ բան կախված է վիճակահանությունից, ֆուտբոլիստների առողջությունից, թե ինչ տրանսֆերներ նրանք կհասցնեն կատարել։
«Մանչեսթեր Սիթին» դեռ սովորականի պես ուժեղ չէ, բայց մենք միշտ պետք է հիշենք նրանց մասին ևս: Կարճաժամկետ հեռանկարում Բունդեսլիգան ամենակարևոր գավաթն է թիմի համար: Բայց «Բայերի» լավ խաղի պատճառով դա այնքան էլ հեշտ չի լինի,- մեջբերում է Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզչին Sky Sport Germany-ն։























































