«Բորնմութի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեն ճանաչվել է ԱՊԼ-ում դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
Սոլանկեն դարձել է «Բորնմութի» պատմության մեջ առաջին խաղացողը, որն արժանացել ամսվա լավագույն խաղացողի մրցանակին: Սա առաջին նման մրցանակն է 26-ամյա հարձակվողի կարիերայում։
Մրցանակի համար պայքարում էին նաև Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Մաթեուս Կունյան, Մոհամեդ Կուդուսը, Մայքլ Օլիսեն, Քոուլ Պալմերը, Մարկոս Սենեզին և Հյոն Մին Սոն։
Անցած ամիս Դոմինիկը 6 խաղում խփել է 6 գոլ։
























































