ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին, խոսել է որդու՝ 2022 թվականին ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Դրանք միլիոններ են: Այստեղ մեղք ու ամոթ չկա։ Եթե կարողանայինք վերցնել 10 միլիարդ եվրո, մենք կվերցնեինք, քանի որ համակարգն այդպես է աշխատում»,- Լամարիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հունվարի 1-ին հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է արել ֆրանսիացի ֆուտբոլիստին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» նույնպես ցանկանում է ձեռք բերել Մբապեին։
























































