«Խետաֆեն» հրաժարվել է վաճառել հարձակվող Բորխա Մայորալին 25 միլիոն եվրոյով «Արսենալին»։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը չի ցանկանում բաժանվել թիմի լավագույն ռմբարկուից։ «Խետաֆեն» պատրաստ է բաց թողնել խաղացողին ոչ պակաս, քան 45 միլիոն եվրոյի դիմաց։
«Խետաֆեն» այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում է: Այս մրցաշրջանում 26-ամյա իսպանացին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































