Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին՝ Էլիաս Զիդանը, կարող է «Ռեալից» տեղափոխվել «Բետիս»։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը չորեքշաբթի մեկնել է Սևիլիա՝ տրանսֆերն ավարտելին հասցնելու համար:
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։
18-ամյա ֆուտբոլիստը, ով կարող է խաղալ կենտրոնական կամ ձախ պաշտպանի դիրքում, հանդես կգա ակումբի երիտասարդական և երկրորդ թիմերում:
























































