«Լիվերպուլի» կիսապաշտպան Կյորտի Ջոնսը մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1)։
«Առաջին խաղակեսում դժվար էր, չկարողացանք գոլ խփել, սակայն երկրորդ խաղակեսում մենք փոխեցինք իրավիճակը։ Երկրպագուները լքում են մարզադաշտը ժպիտները դեմքին, ուստի ես երջանիկ եմ։ Ես ավարտել եմ ակումբի ակադեմիան, ուստի գոլ խփելն ինձ համար կարևոր էր։ Ես 17 տարեկանից մարզվում եմ թիմի հետ, և այդ ճանապարհին վերելքներ ու վայրէջքներ են եղել: Միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց ես գիտեմ, թե ինչ որակներ ունեմ, և ինձ պարզապես խաղային ժամանակ է պետք», — Ջոնսի խոսքն է մեջբերել BBC-ն:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում հունվարի 24-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։
























































