«Ատալանտայի» ֆուտբոլիստները կարանտինացվել են այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Վալենսիայի» մի քանի խաղացողներ վարակվել են կորոնավիրուսով:
Նախորդ շաբաթ Բերգամոյի թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ խաղում (3-4) հանդիպել էր «չղջիկների» հետ:
Նախատեսվում էր, որ «Ատալանտան» կվերսկսի մարզումները հաջորդ շաբաթ, բայց այժմ թիմի խաղացողները որոշ ժամանակ կարանտինացված կլինեն: