«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը շուտով կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում»:
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ 27-ամյա դանիացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։
Նշվում է, որ «կաչաղակները» չեն ցանկանում մեծ գումարներ ծախսել Քրիստենսենի տրանսֆերի համար, սակայն «Բարսելոնան» ակնհայտորեն չի պատրաստվում ցածր գումարի դիմաց բաց թողնել Անդրեասին:
Ակումբի ղեկավարությունը դեմ չէ դանիացու տրանսֆերը վաճառելուն, բայց միայն շահավետ առաջարկի դեպքում։ Transfermarkt-ը Քրիստենսենի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։ Անդրեասը միացել է «Բարսելոնային» 2022 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
























































