«Տոտենհեմը» պաշտոնական առաջարկ է արել «Ջենոային» պաշտպան Ռադու Դրագուսինի տրանսֆերը ձեռք բերելու համար, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ ինսայդերի՝ լոնդոնցիները իտալական ակումբին առաջարկել են ֆիքսված գումար՝ 25 միլիոն եվրո և ևս 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Բացի այդ, հակառակ ուղղությամբ կգնա «Տոտենհեմի» պաշտպան Ջեդ Սփենսը, ով վարձավճարով կտեղափոխվի «Ջենոա»։
«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը ջենովական ակումբում հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ռումինացին «Ջենոայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































