«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչի «Միդլսբրոյի» հետ խաղից առաջ խոսել է ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուի վնասվածքի մասին։
«Դա կապված չէ նրա հին վնասվածքի հետ, դա այլ խնդիր է: Խնդիրը նրա ազդրի հետ է, մենք զգույշ ենք նրա հետ, քանի որ նրա վնասվածքից անցել է վեց ամիս, և նա մի քանի հանդիպման է մասնակցել։
Նա վաղը չի խաղա, կտեսնենք՝ պատրաստ կլինի՞ արդյոք շաբաթ օրը։ Մենք պետք է զգույշ լինենք։ Հուսով եմ՝ երկար շրջան չի լինի, բայց այս պահին նա չի մարզվում և ապաքինվում է։ Բայց դա մեծ խնդիր չէ»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի լիգայի գավաթի առաջին կիսաեզրափակիչ «Միդլսբրո»-«Չելսի» հանդիպումը կանցկացվի կկայանա հունվարի 9-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին: Պատասխան խաղը կկայանա Լոնդոնում՝ հունվարի 23-ին։
























































